Search
Close this search box.

Վանեցյանի ու Սերժ Սարգսյանի կազմած դաշինքի ցուցակի առաջին և երկրորդ համարները հայտնի են

Առաջին ալիքին տված հարցազրույցում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտնեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակը կգլխավորի «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին Արթուր Վանեցյանը, 2-րդ համարը կլինի Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Բաբայանը նշեց, որ չկա որոշում այլ հարցերի վերաբերյալ, դրանց մասին կհայտարարվի ավելի ուշ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի շրջանակներում իրենց քաղաքական համագործակցության մասին են հայտարարել ՀՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունները, որոնք արտահերթ ընտրություններին կմասնակցեն միասին: