Search
Close this search box.

Ալիևը կրկին սպառնացել է պատերազմով, եթե Հայաստանը որոշի վրեժ լուծել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին սպառնացել է պատերազմով, եթե Հայաստանը որոշի վրեժ լուծել: Այս մասին նա հայտարարել է AzTV-ին տված հարցազրույցում:

«Եթե նրանք հայտարարություններից անցնեն գործնական քայլերի` անմիջապես կոչնչացվեն: Ոչ ոք չի կարողանա նրանց պաշտպանել: Թող ոչ մեկի վրա հույս չդնեն»,- ասել է նա:

«Դա նրանց համար ինքնասպանություն է», – հավելել է Ալիևը: