Search
Close this search box.

Տղամարդը ներխուժել է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց, սպառնալիքներ հնչեցրել այնտեղ գտնվողների հասցեին ու հարվածել 8-ամյա մի տղայի

Նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ կեսօրին մի տղամարդ ներխուժել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», որտեղ սկսել է աշխատակիցների և երեխաների ներկայությամբ հայհոյանքներ ու անբարո խոսքեր ուղղել տնօրեն Մարիեն Գալստյանի հասցեին:

Կատավածի մասին նոյեմբերի 17-ին դիմում է ներկայացրել տնօերն Մ. Գալստյանը, ով հայտնել է, որ անծանոթ տղամարդը հնչեցրել է նաև սպառնալիքներ և հարվածել է գիշերօթիկի սան՝ 8-ամյա մի տղայի:

Ոստիկանության Կոտայքի բաժնի և նույն բաժնի Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գիշերօթիկ ներխուժած անձը Հայկ Ստեփանյանն է, ում աղջիկը սովորում է նշված հաստատությունում և այնտեղ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Հ. Ստեփանյանի աղջիկը այդ մասին հայտնել է ծնողին, ինչից հետո էլ ծնողը եկել է դպրոց ու, ըստ տնօրենի և աշխատակիցների հայտարարությունների՝ անվայելուչ է պահել իրեն: Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում տնօրենի դիմումի փաստով հետաքննություն է սկսվել: