Search
Close this search box.

Վարչապետ չընտրվեց. խորհրդարանը իրավունքի ուժով ազատ արձակվեց

Մեկ կողմ, մեկ դեմ և 76 ձեռնպահ, որոշումը չընդունվեց, Ազգային ժողովն այսօր Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ չընտրեց վարչապետ։

«Սա նշանակում է, որ Սահմանադրության 149–րդ հոդվածի երրորդ մասի և ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 140–րդ հոդվածի իններորդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակվում է, հետևելու են նոր խորհրդարանական ընտրություններ»,–ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և նշեց, որ այս խորհրդարանը շարունակելու է գործել։

Այսպիսով, իրավունքի ուժով յոթերորդ գումարման խորհրդարանը ազատ արձակվեց։