Search
Close this search box.

Ես էլ, Փաշինյանն էլ մեղավոր ենք․ Սասուն Միքայելյան

Վազզգեն Սարգսյանից հետո մինչև այս իշխանությունները պատերազմին անպատրաստ ենք եղել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սասուն Միքայելյանը:

Միքայելյանի խոսքերով, այդ ժամանակահատվածում, կարող էին իրենց լափած գումարներով Հադրութից Շուշի թունել կառուցել:

Միքայելյանի խոսքերով, ինքը չի ասել, թե Նիկոլ Փաշինյանը կամ ինքը մեղավոր չեն, բայց չի կարելի այն տարիների չարածը բարդել այսօրվա իշխանությունների վրա. «Եթե բոլոր նախորդ նախագահները հասկանում էին, որ բանակցությունների միջոցով հարց չի լուծվելու, պետք է գնային ինչ-որ ճանապարհով կամ մենք պետք է պատրաստվեինք պատերազմին: Ադրբեջանը պատրաստվեց պատերազմին: Ես ամեն անգամ ասել եմ, որ պատերազմն անխուսափելի է: Մենք պետք է պատրաստվեինք հակահարված տալուն»:

Նա նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չի տապալել բանակցային գործընթացը, պետք է հաշվի առնել այն, թե ինչ է եղել նախորդ տարիներին: