Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ռուս սակրավորները Լեռնային Ղարաբաղում արդեն 650,3 կմ ճանապարհ են մաքրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորների խմբերը շարունակում են մաքրել Լեռնային Ղարաբաղի տարածքը պայթյունավտանգ առարկաներից:

«Մեկ օրում ստուգվել է 11 շենք, մաքրվել է 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 3 պայթյունավտանգ առարկա», – նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել է 2 098 հա տարածք, 1 796 շենք (այդ թվում՝ 30 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ), հայտնաբերվել ու վնասազերծվել է 25 611 պայթուցիկ առարկա: