Search
Close this search box.

«Կապուրաչյա Հերոսը» գիրքը հերոսի ընկերուհու ջանքերով արդեն պատրաստ է․ ներկայացված է իրական սիրո պատմություն՝ առաջին հանդիպումից մինչև սիրո խոստովանություն

«ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԵՐՈՍԸ» գիրքը նվիրվում է 2020թ․ Արցախյան պատերազմի հերոս` Սամվել Համբարձումի Գևորգյանի հիշատակին: Գրքի հեղինակը հերոս Սամվելի ընկերուհին՝ Աննա Մկրտչյանն է։

Գրքում ներկայացված է իրական սիրո պատմություն։ Առաջին հանդիպումից մինչև սիրո խոստովանություն, լուսավոր ու ջերմ ակնթարթներ, ապագայի հանդեպ մեծ հավատ, բանակային օրեր ու շատ կարոտ։ Այս ամենի հիմքում ընկած է՝ ճանաչելի դարձնել Սամվելի տեսակն ընթերցողին։

Սամվելը հրետանավոր էր, հաշվարկի հրամանատար, սերժանտ։ Ծառայության ավարտին մնացել էր 4 ամսից պակաս, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հոկտեմբերի 8-ին, 20 ամյակի նախօրեին Սամվելը բռնում է անմահության ուղին։

Գրքի տպագրման համար Աննա Մկրտչյանը շնորհակալություն է հայտնում «Արմավ» հրատարակչությանը, հանձինս գլխավոր խմբագիր՝ Արմեն Ավանեսյանի։
«Որախ եմ, որ ինձ համար ամենակարևորը վստահել եմ հենց Ձեզ։ Շնորհակալ եմ` սրտացավ վերաբերմունքի ու աշխատանքի համար։
Շապիկի նկարի հեղինակն է Իվետա Մանուկյանը։ Ընդամենը նկարի էսքիզները տեսնելով, ես վստահ էի, որ ստանալու ենք այն, ինչ պատկերացրել եմ գրքի գաղափարը ծնվելուց անմիջապես հետո։ Շնորհակալ եմ, որ վերջնական արդյունքը մի քանի անգամ ավելին ստացվեց։

Շուտով գիրքը կլինի վաճառքում (կտեղեկացնեմ, թե ինչպես և որտեղից կարող եք ձեռք բերել)։ Վաճառքից ստացված ԱՄԲՈՂՋ ՀԱՍՈՒՅԹՆ ուղղվելու է պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներին։
Խոնարհվում եմ բոլոր հերոսների հիշատակի առջև»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է հերոսի ընկերուհին՝ մեծ կամքի տեր աղջիկը։