Search
Close this search box.

«ժողովուրդ». Ինչու է երկրից հեռացել Վերնիսաժի կրակոցների հետևանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակությունը

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 8-ի համարում գրել էր, որ Վերնիսաժի կրակոցների հետեւանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը հեռացել է երկրից: Նկատենք, որ նրա հեռացումը պայմանավորված չէ միայն անվտանգությունից ելնելով, քանի որ քրեական երկու հեղինակությունների միջեւ հաշիվները դեռ վերջնականապես չեն ավարտվել: Բանն այն է, որ, ըստ մեզ հասած լուրերի, Աբգարյանը երկրից հեռացել է նաեւ առողջական խնդիրները կարգավորելու համար:

Ըստ մեզ հասած լուրերի՝ կրակոցներից հետո որոշակի բարդություններ են առաջ եկել, եւ ըստ էության նրան խորհուրդ են տվել առավել անտանգ միջավայրում զբաղվել առողջության վերականգնմամբ:

Հիշեցնենք՝ Աբգարյանի դեմ մահափորձի եւ նրա թիկնապահին սպանելու կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը հոկտեմբերի 29-ին հայտնաբերվել էին Վրաստանի տարածքում, ու քննարկվում է նրանց՝ ՀՀ տեղափոխելու հարցը, սակայն անցել է 20 օր, դեռեւս նրանց չեն տեղափոխել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: