Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ոչ ոք չի մոռացվել»․ԲՀԿ ներկայացուցիչներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր»

Մայիսի 9-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները, քաղխորհրդի, երիտասարդական միության և ուսանողական խորհրդի անդամներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրանք հարգանքի տուրք են մատուցել Մեծ Հայրենականի, ինչպես նաև Արցախի առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակին։ «Մայիսի 9»-ը մեզ ոչ միայն պետք է հիշեցնի անցյալի հաղթանակների մասին, այլև պետք է ուղենիշ լինի ապագա հաղթանակների համար»,- նշել են կուսակցության անդամները։