Search
Close this search box.

«Հրապարակ». Սերժ Սարգսյանը մի շարք օրենսգրքերում փոփոխություններ կատարելու հանձնարարական է տվել. ՀՀԿ-ում քչերն են տեղյակ դրանց բովանդակությունից

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « Սերժ Սարգսյանն ընտրական, քրեական եւ այլ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու հանձնարարական է տվել, որը բխել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ զեկույցից։ Փոփոխությունները գրեթե միանձնյա մշակում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

ՀՀԿ-ում քչերն են տեղյակ դրանց բովանդակությունից, որի առանցքում լինելու է վարչական լծակների եւ ռեսուրսների գործադրման խնդիրը․ ավելի խիստ պատիժներ են սահմանվելու, եւ հնարավոր է՝ ՏԻՄ ընտրությունների համար եւս սահմանվի համամասնական ընտրակարգ։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում արձանագրված էր․ «Ընտրակաշառքի, քաղծառայողների վրա գործադրված ճնշումների, այդ թվում՝ դպրոցներում եւ հիվանդանոցներում, ինչպես նաեւ որոշ կուսակցությունների օգտին ձայն կորզելու նպատակով ընտրողների ահաբեկման մասին պնդումները մթագնել են ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված ԱԺ ընտրությունների ընթացքը»»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: