Search
Close this search box.

Արման Թաթոյանը մանրամասներ է պատմել Արարատ Միրզոյանի հետ ունեցած խոսակցությունից

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է օրերս ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցող Մարիա Կարապետյանի քննադատությանը Թաթոյանի արձագանքից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դահլիճում ՄԻՊ-ի հետ փորձել էր պարզաբանել հարցը։

«Ցանկություն չունեմ անդրադառնալու, ԱԺ նախագահը իր անհամաձայնությունը կամ դժգոհությունն էր հայտնում, և ես ասեցի, որ անհատ պատգամավորների խոսքը և այլն ամբողջը կախված էր վերջին՝ խմբակցության անունից ելույթից։ Ստացվում էր, որ դրական ապահովելու շղարշը կար, բայց քաղաքական իշխանության իրական դիրքորոշումը բոլորովին այլ է»,- ասաց նա։

Արման Թաթոյանի խոսքով` ոչ ոք չի կարող ասել, թե բոլորը ՄԻՊ-ին գովում էին, բայց ինքը քննադատեց․ «Ես չեմ աշխատում, որ ինչ-որ մեկն ինձ գովա կամ չգովա»։

Դիտարկմանը, թե ՄԻՊ-ին գովում է ընդդիմությունը, ասում են՝ Սահմանադրական կարգի տապալումը, իրանց անդամները մտնում շենքը ջարդում են, դա չեք տեսնում, Արման Թաթոյանն արձագանքեց․ «Էդմոն Մարուքյանն ու իր խմբակցությունը ընդդիմություն են և դրական խոսքեր էին ասում, իրանք մտե՞լ էին կառավարության շենք։ Մի՛ ընդհանրացրեք, ընդդիմություն եք ասում, Էդմոն Մարուքյանը մտե՞լ էր կառավարության շենք, թե՞ հանգստացնում էր»։