Search
Close this search box.

Հերթական մեքենան կանգնեց դիահերձարանի մոտ․կարդում եմ անունները՝ Արամ Արզումանյան, Ժորա Արզումանյան, ոստիկանական զորքեր․․․

․․․ Գնացել էի մարզերից մեկի դիահերձարան ընկերներիս դիերը ճանաչելու, քանի որ ինֆորմացիա էր եկել, որ Շուշիի համար զոհված տղերքի մարմինները տանում են հենց այդ դիահերձարան։ Սև պարկերով իջեցնում էին․․․ Կար, որ անունները գրված էր, կար, որ գրված չէր․․․ Հերթական մեքենան եկավ , սկսեցին իջեցնել ու մեքենայի կողքը կանգնած կարդում եմ անունները՝ Արամ Արզումանյան, Ժորա Արզումանյան, ոստիկանական զորքեր․․․ Աշխարհը կրկին փուլ եկավ գլխիս, ինձ համար անծանոթ մարդիկ, բայց այդ պահին ինձ համար այնքան հարզատ , ինձ համար իրենց կյանքը տված եղբայրներ և բոլորը․․․

Երեք ընկերներիս մարմինները ճանաչեցի, քարացել էի, ոչ մի կաթիլ արցունք չերևաց աչքերիս, ոչ մի կաթիլ։ Իրենք իրենց կյանքը տվեցին Շուշիի համար, իրենք գիտեին, որ Շուշին մինչև սկուտեղի վրա չմատուծեն, երբեք չի ընկնի ․․․ Տղերք, մեզ՝ ապրողներիս, չներեք, քանի դեռ Շուշին չենք վերադարձրել․․․

Շուշին նվիրաբերած նզովյալներ, արյան հոտը միշտ ձեր կյանքի ուղեկիցը լինի․․․

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից