Search
Close this search box.

«Հրապարակ». Գործարարները ոտ ու ձեռ են ընկել. փորձում են 2018-ին ընդառաջ «գործեր» ցույց տալ Սերժ Սարգսյանին

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան գործարարները ոտ ու ձեռ են ընկել, որ 2018-ին ընդառաջ իրենք եւս «գործեր» ու ներդրումներ ցույց տան երկրի նախագահին` ապագա վարչապետին:

Կիլիկիայի Հակոբը` Հակոբ Հակոբյանը, որն այս անգամ չհայտնվեց պառլամենտում ու հավերժ խնդիրներ ուներ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի, եւ «էնպես չէ, որ հիմա էլ Վարդան Հարությունյանի հետ է ջան-ջիգյար՝ կապված հարկերի հետ», նոյեմբերի 21-ին Դիլիջանում կբացի «Դիլիջան գարեջուր» գործարանը։

Բացմանը կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը: Գործարանի արտադրանքն արդեն կա շուկայում, «օֆիցիալ» բացում է անում, որ կատարված ներդրումը լավ «երեւա»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: