Search
Close this search box.

«Շուշին դատապարտված է պարբերաբար ազատագրվելու». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանը բազում անգամներ է նվաճվել օտարների կողմից ու նույնիսկ կիսվել, դարձել ենթակա։ Բոլոր դեպքերում մեր պարտությունների պատճառը ոչ թե մեր թուլությունն է եղել, այլ ներսում ամեն անգամ ի հայտ եկած մեկ դավաճանը։
Հայաստանը, սակայն, մշտապես կարողացել է իր մեջ ուժ գտնել ու նորից ոտքի կանգնել, ազատագրվել ու ծնկի բերել թշնամիներին։ Եվ այդ գործում իրենց փայլուն կողմերով են դրսևորվել մեր ազգի նվիրյալ հերոսները, որոնք շատ են բոլոր ժամանակներում։
Գիտե՞ք արդյոք, որ հայկական բանակը իր պատմության ընթացքում տարել է 300 խոշոր հաղթանակ, ինչը համարվում է համաշխարհային պատմության մեջ յուրահատուկ փաստ։ Ամենամեծ թվով հաղթած բանակներից մեկն ենք։
Մեր Շուշին 15-րդ դարի հիմնադրումից հետո մի քանի անգամ գրավել են պարսիկները, թուրքերը, բայց, ի վերջո, նորից ազատագրել ենք մենք։
2020-ը մեզ համար Շուշին կրկին կորցնելու տարի դարձավ։ Չեմ կասկածում, որ 2024-ի աշնանը Շուշիում էլի մենք ենք հաղթանակ նշելու։
Շուշին դատապարտված է պարբերաբար ազատագրվելու։