Search
Close this search box.

Ադրբեջանը իր հսկողության տակ անցած տարածքներում վեց նոր զորամաս կստեղծի

Ադրբեջանը Ղարաբաղյան վերջին պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում կստեղծի նոր վեց սահմանապահ զորամաս: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիեւը:

Ադրբեջանա-իրանական սահմանային տեղամասում, որը նախկինում գտնվում էր Արցախի իշխանությունների հսկողության ներքո, Ադրբեջանը սահմանային ենթակառուվածքներ է ստեղծել` համապատասխան զորամասերով: