Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մայիսի 8-ը Շուշիի ազատագրման օրն է․ինչպես և ինչ պայմաններում կերտվեց հաղթանակը

Մայիսի 8-ը հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներից մեկի՝ Շուշիի ազատագրման օրն է։

Շուշիի ազատագրմամբ ոչնչացվեցին ադրբեջանական բոլոր կրակային կետերը, որոնցից ռմբակոծվում էր Ստեփանակերտը։

Շուշիի ազատագրումը հնարավոր դարձավ, երբ օպերատիվ պլան ներմուծվեց Լաչինի հարավային ուղղությունը։ Մինչ այդ որոշվել էր Շուշին ազատագրել երեք ուղղությամբ հարձակվելով, սակայն դա չէր ստացվել։ Գլխավոր՝ 4-րդ ուղղության ներմուծումը օպերատիվ պլան հնարավոր դարձրեց քաղաքի ազատագրումը։

Բուն Շուշիում արդեն ազերիներն ու նրանց օգնության եկած մոջահեդ վարձկանները, խուճապի մատնվելով, լքեցին քաղաքը, և մերոնք մտան առանց դիմադրության։