Search
Close this search box.

Փաշինյանի ցուցակն ըդդեմ Տեր-Պետրոսյանի

Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ՀԱԿ-ի հեղինակավոր մարդկանց իր ճամբար բերել։ Դրանով ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը, ով վերջերս անխնա քննադատում է իրեն։ Մենք գրել էինք, որ բանակցություններ են ընթանում տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ, սակայն դրանք կարծես հաջողությամբ չեն պսակվել՝ Խաչատրյանը չի պատասխանել Փաշինյանին, իսկ մերձավոր շրջապատը համոզված է, որ նա առաջարկը կմերժի։

Մեզ ասացին, որ Փաշինյանն ուզում է ցուցակի առաջին 2 տասնյակում հեղինակավոր տնտեսագետների եւ ֆինանսիստների գրել, որ ցույց տա, թե ուժեղ կառավարություն է ձեւավորելու, որը կկարողանա տնտեսությունը զարգացնել, ներդրումներ բերել եւ կյանքը դարձնել բարեկեցիկ։