Search
Close this search box.

Նախագահը չի զբաղվում քաղաքականությամբ և չի պատրաստվում սատարել որևէ քաղաքական ուժի

Այս կամ այն տեղեկատվական, առավել ևս՝ ոչ պաշտոնական հարթակներում Հանրապետության նախագահին վերաբերող տեղեկությունները, նրան վերագրվող տարբեր խոսքերը, մտքեր, այդ թվում՝ նաև ընտրությունները բոյկոտելու վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից` ի պատասխան մեր հարցին, թե արդյո՞ք համապատասխանում են իրականությանն այն խոսակցությունները, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ունի քաղաքական ծրագրեր, հովանավորում է որոշ քաղաքական ուժերի, ինչպես նաև օրերս տելեգրամյան ալիքներից մեկի տարածած տեղեկությունը, թե նախագահը կոչ է արել բոյկոտել ընտրությունները:

«Բազմիցս հայտարարվել է, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է համապետական և համազգային շահերով: Նախագահն, իր գործառույթներն իրականացնելով բացառապես ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված լիազորությունների շրջանակում, չի կարող զբաղվել, չի զբաղվում և նպատակ չունի զբաղվել քաղաքականությամբ, որևէ կուսակցության անդամ չէ, չի ներկայացրել և չի ներկայացնում որևէ քաղաքական ուժ: Հանրապետության նախագահը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի: Այդ թեմայով տարածվող բոլոր տեղեկությունները բացարձակապես կեղծ են ու մտացածին, իսկ շահարկումները անընդունելի»,- պատասխանել են նախագահի աշխատակազմից:

Նախագահականից ընդգծել են` Արմեն Սարգսյանի տեսակետները, մտքերը, խոսքերը կամ ելույթները ներկայացված են բացառապես նախագահի պաշտոնական էջերում`