Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառվում է, որ մենք քաղաքական որոշումներ կայացնենք. Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի մասին

Բացառվում է, որ մենք քաղաքական որոշումներ կայացնենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատ հաճախ դատախազությունը գործեր է հարուցում, կալանքի միջնորդություններ է ներկայացնում, ասենք, Սյունիքի դեպքերի հետ կապված, սակայն դատարաններն ազատ են արձակում այդ անձանց, արդյոք դատախազությունը քաղաքական որոշումներ է կայացնում:

«Տվյալ դեպքում կատարված դեպքերը եղել են հրապարակային, եւ ցանկացած քաղաքացի կարող է դնել, նայել ու հասկանալ՝ դրա վերաբերյալ քրեական վարույթը, քրեական հետապնդումը արդարացված է, թե ոչ: Այո, Սյունիքի դեպքերով դատարանների կողմից տրված գնահատականների ճնշող մեծամասնության հետ մենք համաձայն չենք եղել եւ հիմա դրանք վիճարկում ենք վերադաս դատարաններում»:

Հարցին, թե ինչպե՞ս է պատահում որ դատախազությաններկայացրած գործերը փլվում են դատարաններում, դատախազը պատասխանեց. «Ես համաձայն չեմ գնահատականի հետ, որ գործերը փլվում են: Ոչ մի գործ չի փլվել, իրավական գործընթացներն իրենց տրամաբանությունն ունեն: Կա իրավիճակ, որ իր սխալն ունի քննիչը, կա իրավիճակ, որտեղ դատախազը, կա իրավիճակ, որտեղ դատարանը: Իմ հետեւողականությունը նրանում է, որ յուրաքանչյուր բացթողնման դեպքում պատասխանատուի հայտնաբերում ունենանք»: