Search
Close this search box.

Պատրաստ եմ ցանկացած պահի գալ Երևան, սպասում եմ Փաշինյանի պատասխանին, եթե իհարկե նա չվախենա

Արամ Գաբրիելյանովը տելեգրամյան իր էջում պնդում է, որ վերջին 3 շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը 3 անգամ Կրեմլին բողոքել է իրենից:

«Հաշվի առնելով այն, որ և՛ Փաշինյանը, և՛ ես լրագրողներ ենք, պաշտոնապես հայտարարում եմ, որ պատրաստ եմ ցանկացած պահի ժամանել Երևան ու նրա հետ բանավեճ ունենալ ուղիղ եթերում: Այդ ժամանակ կտեսնենք, թե ով է սադրիչ ու գործակալ:

Սպասում եմ Փաշինյանի պատասխանին, եթե իհրակե նա չվախենա, ինչպես՝ սովորաբար»,-գրել է նա: