Search
Close this search box.

Երրորդ և վերջին անգամ եմ դիմում Ձեզ․ ՀԱԲ-ի Հարութի բաց նամակը վարչապետին

Բաց նամակ Հ.Հ. Վարչապետ
Ն. Փաշինյանին՝

Հարգարժան Վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ես արդեն երրորդ և վերջին անգամ եմ դիմում Ձեզ։
Արցախյան պատերազմի Հաշմանդամները չեն կարողնում գոյատևել.Վերջին անգամ մեր թոշակները բարձրացել է 13֊14տարի առաջ Քոչարյանի օրօք. Գիտենք որ պետության վիճակը ծանր է. Բայց եթե Կառավարությունում կարողանում եք պարգևատրել և պարգևատրվել, ուստի մի մոռացեք ազգի համար քրտինք և արյուն թափած և հաշմանդամ դարձած Հայորդիներին։
86000 դրամով մենք կարող ենք 10֊15 օր գոյատևել և դեղորայք գնել։

Խնդրում ենք վերանայել և բարձրացնել մեր թոշակները, այլապես մենք (Արցախյան պատերազմի Հաշմանդամներս) կփոխենք մեր կարծիքը Ձեր նկատմամբ։
Հույսով եմ, որ այս անգամ կսատարեք Ազգի նվիրյալներին, որ կարողանանք գոյատևել։
Հարգանքներով՝ Հարութ Հ.Ա.Բ.։