Search
Close this search box.

Ամերիկացի գեներալը նախազգուշացնում է

«Ամերիկայի Ձայն» – Գլխավոր շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլին ասում է, որ դրան նպաստել է Չինաստանի վերելքը և որոշ տեխնոլոգիական նորարարություններ

Աշխարհը կարող է թևակոխել «հնարավոր միջազգային անկայունության» շրջան, որին նպաստում է Չինաստանի աճն ու վտանգավոր տեխնոլոգիաների առաջ գալը, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը և ռոբոտաշինությունը, որոնք կարող են կարևոր նշանակություն ունենալ պատերազմի ժամանակ, նախազգուշացնում է ամերիկացի գեներալը:

Գլխավոր շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին համեմատեց ներկա դարաշրջանը համաշխարհային պատմության այլ աշխարհաքաղաքական զարգացումների հետ, ներառյալ Հռոմեական կայսրության անկումը և Խորհրդային Միության փլուզումը:

«Մենք թևակոխում ենք հնարավոր միջազգային անկայունության շրջան», – ասաց Միլին Հովարդի համալսարանում:

Ըստ Միլիի, Չինաստանի վերելքը փոխում է տասնամյակներ հաստատված ստատուս քվոն, երբ ԱՄՆ-ը, ըստ էության, «անվիճելի գլոբալ ռազմական, քաղաքական և տնտեսական գերտերությունն էր»:

Նա նախազգուշացրեց, որ աշխարհաքաղաքական փոփոխություններն ուղեկցվում են ռոբոտաշինության, արդիական զենքերի զարգացման, արհեստական բանականության և այլ տեխնոլոգիական նորամուծություններով:

«Դրանք ծայրաստիճան կործանարար են և կարող են կարևոր նշանակություն ունենալ պատերազմների ընթացքում», – ասաց Միլին:

Նրա ելույթից օրեր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախազգուշացրել էր, որ Միացյալ Նահանգները պետք է նախապատրաստվեն հավանական հակամարտությանը, որը նման չեն այլևս «հին պատերազմներներին, որոնք տարիներ ի վեր վարել է Պենտագոնը: