Search
Close this search box.

Արցախը մարտադաշտ է և բոլորը դեռ զինվոր են

Արցախյան երրորդ պատերազմն ավարտվել է մեր պարտությամբ: Ունեցել ենք հազարավոր կորուստներ ու վիրավորներ, կան հարյուրավոր անհետ կորածներ ու գերիներ, տասնյակ հազարավորները մնացել են անտուն…

Երկիրը ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար փնտրում է ուղիներ՝ ներքին ու արտաքին դժվարությունները հաղթահարելու համար…

Եվ այս բարդագույն իրավիճակում, երբ մենք փորձում ենք գտնել դեպի լույս տանող ելքը, ինչ-որ մեկը կողքից ասում է՝ «դու պատերազմի մասնակցի կարգավիճակ չունես…»:

Այնինչ, իրականության մեջ, Արցախը մարտադաշտ է և, բոլոր նրանք, ովքեր այստեղ են, դեռ… ԶԻՆՎՈՐ են…

Սենոր Հասրաթյան