Search
Close this search box.

Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է դիրքերին ու այնտեղ քաշքշուկ է եղել. ՊՆ նախարարի պաշտոնակատար

Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է դիրքերին ու այնտեղ քաշքշուկ է եղել, հետո այն հարթվել է: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՊՆ նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ խոսելով Արավուսում տեղի ունեցած միջադեպի մասին:

Հարությունյանը նաև վստահեցրեց, որ այն սահմանը, որը նախատեսված է եղել Խորհրդային Միությամբ ու ճանաչված անկախ Հայաստանով, ամբողջությամբ պահպանվում է. «Կան տեղեր, որոնք մերոնք 50 մետր առաջ են, կան տեղեր, որտեղ հակառակն է:

Դիրրքերն առաջ ու հետ են, քանի որ դրանք հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որ ապահովի անվտանգությունն ու վերահսկողությունը: Սահմանային փոփոխությունները շատ փոքր են: Այդ հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ»: