Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ անդամատոմսեր է հանձնել ավելի քան 1500 երիտասարդի

Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմսեր է հանձնել ավելի քան 1500 երիտասարդի: ԲՀԿ նախագահը շնորհակալություն է հայտնել երիտասարդներին վստահության համար, շնորհավորել ու բարի երթ է մաղթել նրանց կուսակցական գործունեության մեջ:

Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է նաև ԲՀԿ նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթները, անդրադարձել երկրի առջև ծառացած հրատապ խնդիրներին: «Ձեզ հետ միասին կյանքի ենք կոչելու բոլոր ծրագրերը և գնալու ենք հաղթանակի»,- վստահեցրել է ԲՀԿ առաջնորդը: