Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորին մեղադրեց նախկինների կերակրատաշտից օգտվելու մեջ․ թիմակցի պատասխանը չուշացավ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից իր նախկին թիմակցին՝ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանին Մամուլի ազատության օրով լուրջ մեղադրանքներ հնչեցրեց: Ինչպես հայտնում է Aravot.am-ը, անդրադառնալով պատգամավորի ելույթին՝ նա ասաց. «Այսօր կանգնել առաջնագծից են խոսում:

Բա 30 տարի որ առաջնագիծ էին թալանում ու դղյակներ կառուցում փարիզներում ու հռոմներում, խի՞ չէիք խոսում: Ընդհակառակը, կերակրատաշտից ձեր փայն էլ շպրտում էին, դուք էլ ձեր տներն էիք առնում, բա ինչի՞ չէիք խոսում: Որովհետեւ մամուլի ազատության օրը այսօր չի ստեղծվել: Շատ վաղուց է ստեղծվել: Իսկ դուք այդ մամուլի ազատությունից օգտվելու համար առավոտ, կեսօրին, երեկոյան թույլտվություն էիք ստանում համապատասխան տեղերից եւ մարմիններից:

Մենք ձեզ էլ ենք տվել ազատություն, բայց դուք չեք ուզում այդ ազատությունը, որովհետեւ ազատությունը նաեւ պատասխանատվություն է, որովհետեւ կերակրատաշտը ձեզ համար ավելի կարեւոր է, քան մամուլի ազատությունը»: Այս առնչությամբ Թագուհի Թովմասյանն «Առավոտի» հետ զրույցում Փաշինյանին «վերադարձրեց» իր մեղադրանքներն ու քննադատությունը. «Բավական է անընդհատ մարդկանց վարկաբեկել:

Այսպես հեռվից ասում է՝ 30 տարի թալանել են, թալանածից փայ են տվել, տներ եք առել…Եթե դուք ինձ նկատի ունեք, հարգելի պարոն վարչապետ, առել եմ, տները գնել եմ եւ շարունակելո՛ւ եմ գնել այնքան, ինչքան դրա կարիքն ունենամ: Ինչքան երեխա կունենամ, այդքան տուն եմ գնելու, ես դա բոլորին կարող եմ հայտարարել: Պլանավորել եմ առաջիկայում երրորդ երեխան ունենամ, երրորդ տունն եմ առնելու: Որեւէ մեկը թող չանհանգստանա: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։