Search
Close this search box.

Ադրբեջանցիները խաղաղապահներին 5 տարի հետո դուրս են հրավիրելու․ ՌԴ ФСБ գնդապետի ահազանգը հայաստանյան ընտրություններից առաջ

«Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, ապա ադրբեջանցիները փորձելու են Ստեփանակերտը ենթարկեցնել կամ ինտեգրել Ղարաբաղի իրենց վերահսկողության տակ մնացած մասին։ Եվ խաղաղապահներին էլ 5 տարի հետո` Ղարաբաղից դուրս են հրավիրելու։

Իսկ ի՞նչ է գնում մեկից, որը ամեն ինչ արել է պատերազմը պարտվելու, Շուշին հանձնելու համար, որ հանձնի նաև Ղարաբաղից մնացած մասը ադրբեջանցիներին։ Իրականում` ոչինչ։

Նա ստորագրել է մի փաստաթուղթ, որում փաստացի ճանաչել է Ղարաբաղի միջազգային պատկանելիությունը, տրանսպորտային արտատարածքային միջանցք է տվել Ադրբեջանին (փաստացի նաև Թուրքիային), միակողմանի տարածքներ է զիջել։

Արդյո՞ք այսպիսի մեկը ունակ չէ նաև հանձնելու մնացած մասը։ Թող հայերը դատեն».

ռազմական փորձագետ, ՌԴ ԱԴԾ գնդապետ Իգոր Ստրելկով