Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Հրապարակվել են Ադրբեջանում խոշտանգված ու սպանված մեր 19 գերիների անունները

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ:

Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:

Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ստորև ներկայացնում ենք նրանց ցուցակը:

Քաղաքացիական անձինք`

Էդուարդ Շահգելդյան
Արսեն Ղարախանյան
Բենիկ Հակոբյան
Էլենա Հակոբյան
Սերժիկ Վարդանյան
Էլլա Վարդանյան
Գենադի Պետրոսյան
Յուրիկ Ասրյան
Միշա Մովսիսյան
Անահիտ Մովսիսյան
Նինա Դավթյան
Միշա Մելքումյան

Զինծառայողներ`

Էրիկ Մխիթարյան
Գագիկ Մկրտչյան
Արայիկ Պողոսյան
Վարդգես Ղազարյան
Յուրի Ադամյան
Արթուր Մանվելյան
Նարեկ Բաբայան