Search
Close this search box.

Զինծառայողները հավելավճարներ կստանան

Զինծառայողների զինվորական կոչումների համար կսահմանվի հավելավճարներ: Պարզվում է, որ այս խնդիրը զինծառայողների շրջանում մի շարք դժգոհություններ է առաջացրել: Նրանք պահանջում են զինվորական կոչումների համար հավելավճար, որը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ: Նշենք, որ հավելավճարների չափերը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:

Ի դեպ, այս մասին որոշման նախագիծը ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է կառավարությանը: Բացի այս, նախարարությունը նախաձեռնել է նաեւ հանել այլեւս առանձին գոյություն չունեցող մի շարք զինվորական պաշտոններ: Խոսքը «Գլխավոր ռազմական տեսուչ», «Գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ» եւ «Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ» պաշտոնների մասին է: