Search
Close this search box.

Փաշինյանը չասաց՝ որ պատվաստանյութով է պատվաստվել

Վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ հատուկ նիստում, ի պատասխան պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, չհայտնեց, թե որ պատվաստանյութով պատվաստվել:

Նա նշեց, որ փոխվարչապետներից մեկը պատվաստվել է «Աստրազենեկա» պատվաստանյութով, մյուսը կպատվաստվի «Սպուտնիկ V»-ով:

«Հույս ունեմ, որ ԱԺ ղեկավարությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով»,- ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ եթե առողջապահության նախարարությունը որևէ պատվաստանյութ թույլ է տվել, որ մտնի շրջանառության մեջ, ուրեմն դրանք լավն են: