Search
Close this search box.

Սյունիքում ուժայիններին են փոխում

Օրերս Հրապարակ կայքը գրել էր որ ՀՀ ԱԱԾ Սյունիքի Մարզային Վարչության պետ Կարեն Ջավահիրյանը ազատվել է աշխատանքից։Ըստ կայքի, Նիկոլ Փաշինյանը Սյունիքում ազատվում է կադրերից, ովքեր հրաժարվում են օրենքի խախտմամբ ուղիղ ցուցումներ կատարել և ծառայություններ մատուցել գործող իշխանություններին։

Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել նաև այն, որ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետը քայլարածների հանցագործությունները ջրի երես է հանում՝՝ առանց վերևների հետ նախապես համաձայնեցնելու։ 

Կարեն Ջավահիրյանի հետ կոնֆլիկտն ի սկբանե առաջացել էր, երբ վերջինս համարձակվել էր բացահայտել Սիսիանի ոստիկանությունում կոկային օգտագործելու և ոստիկանապետի աշխատասենյակից թմրանյութ առգարավելու փաստը։ Իսկ ոստիկանապետին ուղիղ ցուցումներ տվողը իմ քայլական փոխմարզպետ Նարեկ Բաբայանն էր, որը հովանավորում էր նրան։ Թեև ոստիկանությունը շտապեց հերքել կոկաինի հայտնաբերումը, սակայն Սիսիանի ոստիկանության աշխատակիցները շատ լավ գիտեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ 
Քայլածները ցայտնոտի մեջ էին, որ ԱԱԾ վարչության պետը հաշվի չի նստել և մարզում հանցագործություններ է բացահայտել, որոնց հետեւում հետագայում պարզվել է, որ ՔՊ-ի տխրահռչակ կադրերն են կանգնած։ 

Այսպիսով, մարզում հերթական կամակատարին կնշանակեն, որն ուղիղ հանձնարարականներ կստանա Նիկոլ Փաշինյանից և քաղաքական տեռորով կփորձի լուծել մարզում բոլոր ընդիմադիրների եւ Փաշինյանից դժգոհների հարցերը։

Հ/Գ Ի դեպ Սյունիքում Կարեն Ջավահիրյանի մասին շատ դրական են խոսում և համաձայն չեն այդ որոշման հետ․ ինչու պիտի աշխատանքից ազատվեր՝ նա գործի մարդ էր, ով լավ էր կատարում իր աշխատանքը, իսկ Սյունիքում նրանից ընդհանրապես գոհ էին․