Search
Close this search box.

Ջիգարխանյանի որդին՝ հոր սկանդալային ամուսնալուծության մասին

Ռուսական НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի առաջին կնոջ որդին՝ Ստեփանը, անդրադարձել է 82-ամյա հոր ու նրա երիտասարդ կնոջ (Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա) ամուսնալուծությանը:

Լրատվականի տեղեկացմամբ՝ արդեն 18 տարի է, ինչ Ստեփանը հրաժարվում է լրատվամիջոցների հետ շփումից: Նա այդ ընթացքում ապրել է տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Էկվադոր, Կոլումբիա, Հոնդուրաս, Պանամա: Երկար տարիներ որդին նեղացած է եղել հորից, սակայն 82-ամյա Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ սկանդալային ամուսնալուծությունը՝ ստիպել է որդուն կոտրել լռությունը:

«Աղջիկը մի քիչ շատ է տարվել իր խաղով: Լուռ վայելիր, որ կարողացար ամեն ինչ շրջել: Եթե դու այդքան խելացի ու խորամանկ ես և կարողացել ես ամեն ինչի հասնել՝ «Մերսեդես»-ով ես շրջում, բնակարան ունես՝ այստեղ-այնտեղ, ի սեր Աստծո, ունեցիր, բայց կան սրբություններ, որոնք չի կարելի ոտնահարել»,-նշել է նա:

Կիրակի  НТВ հեռուստաալիքը կհեռարձակի ամբողջ հարցազրույցը, որտեղ Ստեփանը կանդրադառնա հոր շուրջ ստեղծված պատմության ողջ ընթացքին:

ArmLife.am