Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 19-ամյա նահատակված Սարիբեկի ընտանիքը բաժան-բաժան է եղել. Մնալու տեղ չունեն. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. 61-ամյա Վալերի Ալթունյանը պատերազմն սկսվելուց հետո հայրենի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից տեղափոխվեց Աբովյան քաղաք, ընտանիքի անդամներն էլ՝ Երևան։ Պատերազմը խլել է նրանց 19-ամյա որդու կյանքը։

Սարիբեկ Ալթունյանը երկու ամսվա զինծառայող էր, երբ պատերազմն սկսվեց։ Մարտնչել է Ջաբրայիլում։ Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել էր հոկտեմբերի 2-ին, որից ամիսներ անց՝ դեկտեմբերի 17-ին, Սարիբեկի մասին տեղեկություն ստացան. Գտնվել էր դիակի որոշ մասունքներ, զինվորական հագուստն ու անձնագիրը։ ԴՆԹ փորձաքննությունից հետո՝ հունվարին Սարիբեկին հուղարկավորեցին Արցախում։

Որդու հուղարկավորության ծախսերն իրենք են հոգացել, մինչև օրս էլ զոհվածի ընտանիքին պետությունից չեն աջակցել։ Ալթունյաններն Արցախում թողեցին գրեթե ամեն ինչ՝ 7 հա տարածք, վարելահող, այգիներ։

Հաշմանդամություն ունեցող որդին, կինն ու 15 -ամյա դուստրն ապրում են Երևանի Մոլոդովական փողոցի Հատուկ դպրոցում, ինքը՝ Վալերին ապրում է Աբովյանի Զառ գյուղում։ Հաշմանդամների տանը պայմանները չեն բավարարում, որ Վալերին ընտանիքի հետ ապրի։

«Ֆինանսական աջակցություն չենք ստացել։ Մի հատ բրինձ ու մակարոն են տալիս առանց ձեթ, ես ո՞նց ապրեմ։ Մի լամպուշկով 25 հազար դրամ լույսի գումար ա գրում՝ ոչ հեռուստացույց կա, ոչ սառնարան, ես էդ փողը ո՞նց եմ տալու»,- «Փաստինֆո»-ին պատմեց Վալերին։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: