Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես խնդիր ունեմ». Բայդենը չի կարողացել գտնել գրպանում դրված դիմակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստիպված էր բեմում փոքր֊ինչ երկար մնալ Ջորջիայում իր աջակիցների համար ելույթից հետո, քանի որ նա 30 վայրկյան փնտրում էր իր դիմակը, որն ամբողջ ընթացքում նրա գրպանում էր, հայտնում է FOX News-ը:

Դալութ քաղաքում իր խոսքն ավարտելուց հետո Բայդենը մնաց ամբիոնում և սկսեց թերթել իր թղթապանակի էջերը, որից հետո ստուգեց իր շուրջ եղած ամեն ինչ: Որոշ ժամանակ անց բեմ բարձրացան նրա կինը և Ջորջիա նահանգի սենատորներ Ռաֆայել Ուորնոքն ու Ջոն Օսոֆը:

Բայդենը ասաց նրանց, որ չի գտնում իմ դիմակը: Բայդենի կինը՝ Ջիլը, փորձեց օգնել նրան, բայց ապարդյուն: «Ես խնդիր ունեմ։ Ես փնտրում եմ իմ դիմակը», – ասաց Բայդենը`այս անգամ դիմելով հանդիսատեսին: Խնդիրը լուծվեց կես րոպե անց, երբ ստուգեց իր տաբատի գրպանը: Գտնելով դիմակը՝ նա հաղթականորեն բարձրացրեց այն՝ հանդիսատեսին ցույց տալու համար: