Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուշիի մարտերում վիրավորված ադրբեջանցի զինվորը, Ալիևի հրամանով, հոսպիտալում սպանվել է

Արցախյան վերջին պատերազմում Շուշիի համար մարտերում վիրավորված Ադրբեջանի արվարձան համարվող Նարդարանի բնակիչ Հուսեյն Խալիլովը, 6 ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո, ապրիլի 25-ին Ադրբեջանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է: Ապրիլի 26-ին Նարդարանում նրա հուղարկավորության ժամանակ ոստիկանությունը արգելել է տեղի բնակիչներին՝ մասնակցել հուղարկավորությանը՝ բողոքի ակցիաների առիթ ստեղծելով:

Արդյունքում՝ ոստիկանության կողմից տասնյակ բնակիչներ ծեծի են ենթարկվել և ձերբակալվել են: Ըստ աղբյուրի՝ զինվորի մահվան պատճառ է դարձել նրա մոր՝ Ալիևներին հղած տեսաուղերձը, որով մայրը խնդրում էր թույլ տալ իրեն՝ տեսակցել իր որդուն։

Նարդարանում տղայի մահը կապում են Ալիևի հետ՝ պնդելով, որ նա սպանել է տղային՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար, և եթե մայրը չդիմեր նրան, տղան ողջ կլիներ։ Ադրբեջանի հոսպիտալներում բուժում ստացող զինվորների հարազատները մտավախություն են հայտնել, որ նույն բանը կարող է տեղի ունենալ իրենց զինվորների հետ։