Search
Close this search box.

Քոչարյանը կարծում է, որ պաշտոնյաներին օրենքի մակարդակով պետք է արգելել ստել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ պաշտոնյաներին օրենքի մակարդակով պետք է արգելել ստել: Եթե պաշտոնյան ստում է, օրինակ նրան պետք է 5 տարով զրկել որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Նրա խոսքերով, Նիկոլ Փաշինյանն այնպիսի ելույթը չի ունեցել, որից 15 րոպե հետո չպարզվի, որ էլի ստել է: Միևնույն ժամանակ նա զարմացած է, որ Փաշինյանը շարունակում է ունենալ մեծ քանակի համակիրներ:

Քոչարյանի կարծիքով երկր առաջին դեմքերը պետք է օրինակ ծառայեն մյուսների համար. «Բոլոր երկրներն են այդպես: Եթե առաջին դեմքը լինում է սպորտային, երկրում սկսում են ավելի շատ սպորտով զբաղվել: Պուտինը սկսեց դահուկ քշել, բոլորը սկսեցին քշել: Իմ պարագայում էլ սպորտը սկսեց լուրջ զարգացում ապրել: Սա բնական երևույթ է: Հիմա եթե այդ մոդելը ստող է, հասարակության մեջ ստելը, սուտ ասելը դառնում է սովորական բան: Այդպես չպետք է լինի»:

Քոչարյանը նաև շշմելի է համարում այն հանդուրժողականությունը, որը կա հասարակության կողմից օրինակ այն նշանակումների նկատմամաբ, որոնք արվում են, երբ պաշտոնի են նշանակվում մարդիկ, ովքեր կյանքում որևէ տեղ չեն աշխատել: