Search
Close this search box.

Կարեն Կարապետյանի որդին մտնում է մեծ քաղաքականություն. Հայտնի է, թե որ ուժի հետ է մասնակցելու ընտրություններին

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին լինելու է «Քոչարյան» դաշինքի ցուցակում: Նա որոշել է քաղաքականապես ակտիվանալ և իր մասնակցությունն ունենալ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Մեր տեղեկություններով՝ այս պահին որոշում կա՝ քանի որ Կարեն Կարապետյանը որևէ ձևով չի լինելու Ռոբերտ Քոչարյանի կամ որևէ այլ քաղաքական ուժի ցուցակում, չի մասնակցելու ընտրություններին, որոշում է կայացվել, որ իր տեղում կլինի իր որդին՝ Տիգրան Կարապետյանը:

Ռոբերտ Քոչարյանն էլ, ըստ էության, դեմ չի եղել, և ամենևին էլ գաղտնիք չէ, որ նախկին վարչապետը պետք է այս ընտրություններում սատարեր Քոչարյանին, փորձեր նրա համար ձայներ ապահովել, և դրա փոխարեն էլ դաշինքի ցուցակում լինելու է նախկին վարչապետի որդին:

Նշենք, որ Կարապետյանի որդին բիզնեսմեն է, ու նրա անունը տարբեր ժամանակներում կապվել է տարբեր բիզնեսների հետ: Ըստ տեղեկությունների՝ Kerbedanz բրենդը, որը զբաղվում է նաև ժամացույցների արտադրությամբ, տնօրինում է Տիգրան Կարապետյանը:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին, ամեն դեպքում, հայտնի դարձել էր «Քոչարյան» ցուցակի առաջին տասնյակը. նրանք դեռ շարունակում են առաջին կնոջ փնտրտուքները: Այս պահին հայտնի է, որ ցուցակը գլխավորելու է նախկին նախագահը, երկրորդ տեղում ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն է, չորրորդում՝ Վահե Հակոբյանը»: