Search
Close this search box.

Պատճառներն անձնական են, խնդրում եմ հարգել որոշումս․ «Իմ քայլականը» վայր է դնում մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը իր լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել։

Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի երևանցիներ, այսօր որոշում եմ կայացրել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները դադարեցնելու մասին։ Պատճառներն անձնական են, խնդրում եմ հարգել որոշումս։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագանու իմ գործընկերներին և Երևանի քաղաքապետին համատեղ աշխատանքի համար՝ ի շահ և բարօրություն մեր սիրելի քաղաքի։ Ինձ համար գերագույն պատիվ էր ձեզ հետ աշխատելը, առհասարակ ձեզ բոլորին ճանաչելը։ Մաղթում եմ մեծ ուժ ու եռանդ հետագա աշխատանքում»։