Search
Close this search box.

Իմքայլական պատգամավորի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի՝ 2020 թ. դեկտեմբերի 28-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի, ոստիկանության աշխատակիցների, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարած գործողությունների վերաբերյալ բողոքը:

Այսպիսով քրեական գործ հարուցելու հիմքեր ստեղծվեցին իմքայլական պատգամավորի, ՊՊԾ պետի, նույն օրը ենթադրյալ անօրինական գործողություններ իրականացրած այլ անձանց նկատմամբ։