Search
Close this search box.

Ի՞նչ հարց ունի Նիկոլ Փաշինյանը լուծելու, որ ցանկանում է ընտրություններով կրկին դառնալ վարչապետ․ Միխայիլ Դելյագին

«Նիկոլ Փաշինյանի ընտրություններին մասնակցելու ցանկությունը զավեշտալի է և տարօրինակ։ Հայաստանը երկար տարիներ տարածաշրջանում ունեցել է մեծ ազդեցություն` ի հաշիվ նրա, որ վերահսկել է Ղարաբաղը։ Հիմա` առանց Ղարաբաղ` Հայաստանը չունի տարածաշրջանում որևէ ազդեցություն։ Այն փոքրիկ, անկարևոր աշխարհագրական դիրք ունեցող մի երկիր է։

Եվ Հայաստանի այս վիճակը` Նիկոլ Փաշինյանի և սորոսականների շնորհքն է։ Ու այսքանից հետո նա ցանկանում է կրկին առաջադրվե՞լ վարչապետի պաշտոնում։ Ո՞րն է տրամաբանությունը։ Ի՞նչ հարց ունի Նիկոլ Փաշինյանը լուծելու, որ շարունակում է մնալ և ցանկանում է ընտրություններով կրկին դառնալ վարչապետ։

Ի՞նչը կամ ո՞վ չի թողնում, որ նա հեռանա պաշտոնից։ Հայաստանում նրա այսչափ տարօրինակ վարքագիծը լուրջ մտածելու առիթ պետք է հանդիսանա».

Գլոբալիզացիայի պրոբլեմների կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Միխայիլ Դելյագին