Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս ամենը կապ ունի ամսի 21-ի ցույցերի հետ». ինչու է ՊԵԿ-ը կասեցրել Ագարակի տերմինալի աշխատանքը

Ագարակի մաքսային պահեստի լիցենզիայի ժամանակավոր դադարեցման պատճառը ուղեբեռների ռենտգեն սարքավորման անջատված լինելն է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «ՎԻԼԱ ՏՐԱՆՍ» մաքսային միջնորդական ընկերության տնօրեն Արման Մաթեւոսյանը:

«ՊԵԿ նախագահի մաքսային գծով տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն հինգ րոպե մաքսային պահեստում գտնվելուց հետո խախտում է արձանագրել, որ տվյալ պահին նկարող ռեմտգեն սարքավորումն ուղղակի անջատված է եղել, սակայն իրենք ասում են՝ խափանված է։ Շուշանիկ Ներսիսյանը հարցրել է սարքը սարքին է, ասել են, որ անջատված է, հինգ րոպե շրջայց է կատարել, այնուհետեւ մեզ բանավոր տեղյակ են պահել , որ դեպի տերմինալ տարածման հայտարարագրեր չեն տրվելու, քանի որ փակում են տերմինալը։

Այն խափանված չէ, սարքին վիճակում է, մենք էլ համապատասխան մարմիններին գրությամբ դիմել ենք, որ սարքավորումները գան, միացնեն։ Սարքի անջատված լինելը հիմք ընդունելով որոշել են դադարեցնել տերմինալի աշխատանքը»,- ասաց նա: Արման Մաթեւոսյանի խոսքով՝ Սիսիանի մաքսատանն այդ սարքավորումից չկա, սակայն դրա պատճառով մաքսատան աշխատանքը չի դադարեցվում։