Search
Close this search box.

Բանակից խուսափողները քրեական հետապնդումից կազատվեն ըստ նոր օրենքի

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, կողմ քվեարկեցին 85 պատգամավոր: Մինչ քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ հայտնելով, որ իրենք վերապահումներով կողմ են քվեարկելու նախագծին՝ հետագայում առաջարկություն կանեն գումարն ընդհանրապես հանելու կամ առնվազն նույնը թողնելու վերաբերյալ: Օրենքի նախագծով սահմանվում է, որ զինվորական ծառայությունից խուսափած անձինք, ում 27 տարին լրացել է, յուրաքանչյուր զորակոչից խուսափելու դիմաց պետք է վճարեն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով գումար, ինչը հնարավորություն կտա ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հայրենիք: