Search
Close this search box.

Ով չի ուզում աշխատել, ինձ ձայն չտա, չեմ թողնելու դիվանագետ լինի՝ «դիվանին» պառկած. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում վստահություն ունի։

«Ով չի ուզում աշխատի, էն գլխից ես ինքս կխնդրեմ, որ ինձ ձայն չտա։ Հնարավորություն կա Հայաստանը մեծ շինհրապարակի վերածել, բոլորի համար աշխատանք ունենալ, կրկնեմ՝ ով չի ուզում աշխատել, ինձ ձայն չտա, չեմ թողնելու դիվանագետ լինի՝ «դիվանին» պառկած», – աջակիցների հետ հանդիպմանն ասել է Քոչարյանը։

Նա նշել է, թե Հայաստանում ընդհանրապես ներդրումներ չկան։

«Ոչ մի ողջամիտ մտածող մարդ, ներդրող Հայաստանում ներդրումներ չի անում ու չի անելու, ավիրեցին բանկային գաղտնիքը, ընկան գործարարների հետևից՝ մատ թափ տալով, միայն մեկ նախադասությունը հերիք էր, որ խաչ քաշեն ներդրումային միջավայրի վրա, երբ վարչապետն ասում էր, թե ամեն մի ներդրողի կցելու է ԱԱԾ աշխատող, սա նշանակում է զրոյական մակարդակի վրա հասկանալ ներդրողի հոգեբանությունը, այդ աստիճանի հիմարություն դժվար է նույնիսկ հորինել», – ասել է Ռոբերտ Քոչարյանը։