Search
Close this search box.

Ադրբեջանցի զինվորները ձեռքերը մտցնում էին որովայնիս վերքի մեջ․ ադրբեջանական գերության մասին պատմում է հայ նախկին ռազմագերին

Hraparak.am-ը գրում է. 25-ամյա Վազգենը, որ Հայաստանից է, որպես կամավոր մեկնել է Լեռնային Ղարաբաղ կռվելու։ Գերի է ընկել Հադրութում՝ ադրբեջանցիների կողմից կռվող վարձկանների հետ ունեցած հրաձգության ժամանակ։ Վազգենը ծանր վիրավորված է եղել եւ այն պահին, որ նրան գերի են վերցրել վարձկանները, արդեն յոթ օր անշարժ պառկած է եղել եւ սնվել է մոտակա խնձորենուց թափված խնձորներով։ Վազգենին վարձկանները տեղափոխել են ադրբեջանական ռազմական օբյեկտ։ Նրան մի քանի ժամ տեղափոխել են մի ստորաբաժանումից մյուսը՝ դաժանաբար ծեծելով։ «Ադրբեջանցի զինվորները ձեռքերը մտցնում էին որովայնիս վերքի մեջ։ Նրանք աչքերիս մեջ չիլի պղպեղ էին լցնում եւ այրում ձեռքերս։ Ծեծում էին մահակներով։ Ամեն անգամ, որ փոխանցում էին նոր զինվորների խմբի, ինձ ծեծում էին ու խոշտանգում»,- պատմել է Վազգենը։

Նաեւ ստիպել են տեսանյութ նկարահանել, որում նա վիրավորել է Հայաստանի վարչապետին։ Տեսանյութում ադրբեջանցի զինվորականը հարվածում է Վազգենի գլխին այնքան ժամանակ, քանի դեռ նա չի վիրավորում Հայաստանի վարչապետին։ Մինչեւ 220 գերիներից 60-ը դեռեւս գտնվում են Ադրբեջանում։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ նրանցից շատերը ենթարկվել են դաժան վերաբերմունքի։ Սակայն Ադրբեջանը հայտարարում է, որ նրանց ահաբեկիչներ են, որոնք անօրինական կերպով են մուտք գործել Ադրբեջանի տարածք։ Human Rights Watch-ը հայտնում է, որ գերիներից շատերը, ինպես Արմենը, ենթարկվել են մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի։ Կազմակերպության Կովկասյան ներկայացուցիչները կարծում են, որ նրանց պետք է ճանաչել ռազմագերիներ եւ ազատ արձակել։ «Անկախ այն հանգամանքից, թե այդ անձինք ինչ կարգավիճակ ունեն Ադրբեջանում, Բաքուն ունի հստակ պարտավորություններ՝ պաշտպանել նրանց իրավունքները եւ ապահովել պահման արժանապատիվ պայմաններ, երաշխավորելով, որ չեն ենթարկվի կտտանքների կամ արժանապատվությունը նսեմացնող, անմարդկային այլ վերաբերմունքի»,- ասված է Human Rights Watch-ի՝ VICE World News-ի հարցման պատասխանում։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում