Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը նոր դեսպան է նշանակել

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Համլետ Գասպարյանն ազատվել է Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Ռումինիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Սերգեյ Մինասյանը:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով՝ որոշում եմ.

Սերգեյ Մինասյանին նշանակել Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)»,- ասված է ստորագրված հրամանագրում: