Search
Close this search box.

Ալիևն է սպանել տվել Շուշիում վիրավորված կոմայի մեջ գտնվող զինծառայողին

Շուշիում վիրավորված և արդեն մոտ 6 ամիս կոմայի մեջ գտնվող Նարդարանցի զինծառայողի ծնողները սրանից 3-4 օր առաջ տեսաուղերձով դիմել էին Իլհամ Ալիևին ու խնդրել օգնել իրենց զավակին։

Ալիևը, մտածելով՝ դե շառից հեռու, օգնությունը չուշացրեց. նարդարանցին երեկ «հոգին տվեց»։

Հիմա Նարդարանում ասում են, որ Ալիևն է սպանել տվել ու եթե զինվորի մայրը հանրային ուղերձ չհղեր, գուցե նա դեռ ողջ լիներ։

Ի՞նչն է էստեղ հետաքրքիր իմ կարծիքով. իշխանության ու հասարակության հարաբերությունները ծայրահեղ անկեղծ են։ Ալիևը չի ասում սիրում եմ ձեզ, ժողովուրդ ջան, խոնարհվում եմ ձեր առաջ, հասարակությունն էլ չի գոռում «Իլհամ նախագահ, Իլհամ նախագահ, ինչ էլ անես դու Աստված ես»։

Իրանագետ Արտյոմ Տոնոյան