Search
Close this search box.

Ղարաբաղում ռուս զինվորականներին տեղափոխող բեռնատարը պայթել է ականի վրա

Avia.pro կայքի փոխանցմամբ՝ երեկ Ղարաբաղում ռուս խաղաղապահներին տեղաղափոխող բեռնատարը պայթել է հակատանկային ականի վրա, ինչի հետևանքով կան վիրավորներ:

Պայթյունի հետևանքով առնվազն 2 ռուս զինծառայող ծանր վնասվածք է ստացել:

Ըստ կայքի՝ ՌԴ պաշտպանական գերատեսչության կողմից պաշտոնական մեկնաբանություններ չկան: