Search
Close this search box.

Ես իսկապես նման եմ մոդելի, բայց դա ինձ չի դարձնում պակաս ինտելեկտուալ. Նիկոլ Փաշինյանի խոսնակ. «Հրապարակ»

ֆեյսբուքում Արաքս Միքայելյան անունով մի օգտատեր գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի մասին՝ ցույց տալով նրա անգլերեն մեկնաբանությոընը իր մեկ այլ գրառման տակ, որտեղ Մանեն խոստովանում է, որ ինքն ունի մոդելի արտաքին։ Արաքսը հեգնել է խոսնակին, թե «մենք գործ ունենք Մանե անունով խելացի և մոդելային արտաքին ունեցող անհատի հետ, որը զբաղեցնում է այս կարևոր պաշտոնը»։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

Մանեն էլ արձագանքել է գրառմանը՝ խոստովանելով, որ այո, ինքն ունի մոդելային արտաքին, բայց դա չի խանգարում իրեն՝ լինել նաև խելացի։

«Ես իսկապես նման եմ մոդելի, բայց դա ինձ չի դարձնում պակաս ինտելեկտուալ»,-ինքն իր մասին գրել է Մանեն։