Search
Close this search box.

«Դու իմ թիկունքն էիր, Մի՛խ ջան, իմ ուժը…կներես, որ ես ապրում եմ». զոհված զինծառայողի մայր

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Ատղ Գալեյանը գրում է.

«Մինչև կյանքիս վերջ չեմ մոռանա այս չարաբաստիկ 27-ը, առավոտյան 8-ից անդադար զանգում էի քեզ բալե՛ս, չէիր վերցնում, գոյությունս կորել էր, աչքիս ոչ մի բան չէր երևում։ Մենակ թե ձայնդ լսեի։ Ու, վերջապես, ստացա sms-դ. «Կյանքս ռազվոդ եմ, կզանգեմ, մա՛մ, շարված ենք»,-հետո հարցրեցի՝ վիճակը ոնց ա, պատասխանեց. «Սովորականից մի քիչ խառը կյանքս»։ է՜ արևս, գիտեմ խնայում էիր մեզ…հետո զանգեցիր ու էլի չասացիր, որ արդեն դիրքեր եք գնացել, բայց ես գիտեի, որ դուք դիրքերում եք։ Քամին քեզ մատնում էր, բալե՛ս։ Լավ, ոչինչ ասում էի, թո՛ղ մտածի, որ ես հավատացել եմ։ Չգիտեմ՝ ինչ անեմ, ոնց անեմ, ոնց ապրեմ ու շարունակեմ ապրել առանց քո աչքերի ու առանց քո ժպիտի։ Դու իմ թիկունքն էիր, Մի՛խ ջան, իմ ուժը…կներես, որ ես ապրում եմ»,- գրել է Աստղ Գալեյանը: