Search
Close this search box.

Թատերական ինստիտուտի շենքը չի քանդվելու

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի» շենքի ապամոնտաժման հարց գոյություն չունի: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Թատերականը ինչպես կա, այնպես էլ մնալու է:
Ապամոնտաժվելու է ինստիտուտի քոլեջի մասնաշենքը, որի տեղում մասնավոր ներդրումների հաշվին կառուցվելու է Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի շենքը: